Իսրայելն իրավասու է պաշտպանել իրեն. Օբամա
Ամերիկյան The Los Angeles Times թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին օգնություն է առաջարկել ՀԱՄԱՍ-ի հետ բանակցություններում՝ կապված հրադադարի շուրջ բանակցելու հետ: Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը:
Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ Օբաման դատապարտել է Գազայի հատվածի կողմից Իսրայելի տարածքի հրթիռակոծումը և հաստատել է, որ Իսրայելն իրավասու է պաշտպանել իրեն:
Թերթն ընդգծում է, որ հրադադարի շուրջ բանակցությունների հարցում ԱՄՆ-ն ունի լուրջ դժվարություններ, քանի որ նա հրաժարվում է ուղիղ բանակցություններ վարել ՀԱՄԱՍ-ի հետ, որին ճանաչում է որպես ահաբեկչական կազմակերպություն:
Ավելի վաղ ԱՄՆ-ը տվյալ հարցում օգտագործել է Եգիպտոսին, և չի բացառվում, որ այդ մեթոդը կարող է կիրառվել նաև ներկայումս: