Թիվ 13 երթուղայինի վարորդը կտրուկ արգելակել է, ուղևորուհին վնասվածք է ստացել
Հուլիսի 2-ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ ժամը 12.00-ի սահմաններում Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 63 շենքի դիմաց թիվ 13 երթուղու անհայտ մակնիշի ավտոբուսի վարորդը արգելակել է, ինչի հետևանքով սրահում գտնվող 45-ամյա ուղևորուհին վայր է ընկել և մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
ՀՀ Ոստիկանություն