Բաժիններ՝

ԵԱՀԿ-ն կազմակերպում է դատախաղ-մրցույթ Իջևանում

Տավուշի մարզի Իջևան քաղաքի ավագ դպրոցների աշակերտները 2014թ. հունիսի 28-ին մասնակցեցին դատավարության նմանակման խաղ-մրցույթին:
Միջոցառումը կազմակերպվել էր «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» (NCLR) հասարակական կազմակերպության կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ և Վճռաբեկ դատարանի հետ համագործակցությամբ:
«Նախաձեռնության նպատակն է բարձրացնել գործող օրենսդրության և դատական վարույթի վերաբերյալ իրազեկվածությունը Հայաստանի մարզերի դպրոցների բարձր դասարանցիների շրջանում», – ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մարդու իրավունքների ծրագրի պատասխանատու Ռադկա Ռուբիլինան:

Աշակերտների մի խումբ հանդես եկավ որպես պաշտպանական կողմ, իսկ մյուս թիմը՝ որպես մեղադրող՝ քրեական գործով վարույթում: Սցենարը մշակվել էր «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոնի» փորձագետների կողմից՝ Վճռաբեկ դատարանի որոշումների հիման վրա: Տեղի դատարանի դատավորը վարեց դատախաղը և վճիռ կայացրեց՝ վարույթի արդյունքների վերաբերյալ:

«Այս մրցույթը թե՛ զվարճալի և թե՛օգտակար փորձ էր, որն ընձեռեց գիտելիքներ մեր իրավունքների և դրանք դատարանում կիրառելու ընթացակարգերի մասին»,- ասաց մրցույթի մասնակից Մարիա Ենգիբարյանն՝ Իջևանի վարժարանից:

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը նշեց. «Ես ոզջունում եմ այս նախաձեռնությունը՝ բարձրացնելու օրենսդրության և դատական վարույթի վերաբերյալ իրազեկվածությունը դպրացականների շրջանում: Բարձր իրավագիտակցությունը կարևոր է՝ խթանելու Հայաստանում իրավունքի գերակայությունը: Ես հիացած եմ երիտասարդների հմտություններով և տաղանդով, որ կարողացան խորացնել և կիրառել գիտելիքները սեղմ ժամանակահատվածում»:

Միջոցառման նախապատրաստման համար «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոնի» փորձագետները մշակել էին դատախաղ-մրցույթի կանոնակարգը՝ ներառյալ դատախաղի բացման միջոցառումը, ելույթների տևողությունը, դատավորի իրավասությունները և կանոնները խախտելու համար նախատեսված պատժամիջոցները: Նրանք նաև վարել են ինտենսիվ երկշաբաթյա դասընթաց՝ մասնակիցներին վարույթը մանրամասն բացատրելու համար:

Դասընթացի արդյունքում մասնակիցները կարողացան վերլուծել փաստերը, բացատրել համապատասխան օրենսդրությունը և տարբեր հանգամանքներում կիրառման առանձնահատկությունները, սովորեցին նախադեպային իրավունքի մասին և ձեռք բերեցին դատական բանախոսության հմտություններ: Նախքան մրցույթը՝ ուսանողները հնարավորություն ունեցան մասնակցելու քրեական գործով վարույթի, որպեսզի պատկերացում կազմեն իրական դատավարության վերաբերյալ:
Մրցույթին հաջորդեց աշակերտների և դատավորների միջև քննարկում՝ վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս