Բաժիններ՝

Անգլիացի մեկնաբանը Բրազիլիայում միայնակ վնասազերծել է կողոպտիչին

Անգլիացի նախկին ֆուտբոլիստ, ներկայումս Sky Sports հեռուստաալիքի մեկնաբան Լրիս Կամարան Բրազիլիայում բռնել է փողոցային կողոպտիչին։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում։ «Վատ չէ։ Ես դեռ չեմ կորցրել իմ արագությունը։ Սակայն հիմա ստիպված եմ վազել ոստիկանական բաժանմունք», — գրել է Կամարան։

57-ամյա Կամարան մարզական կարիերան ավարտել է մոտ 20 տարի առաջ։ «Լիդսի» և «Պորտսմութի» նախկին կիսապաշտպանը փողոցում ականատես է եղել կողոպուտի։ Այնուհետև վազել է հանցագործի ետևից, հասել նրան, ոլորել ձեռքերն ու հանձնել Բրազիլիայի ոստիկանությանը։

Նշենք, որ Բրազիլիայի իրավապահները նախկինում բազմիցս զգուշացրել են զբոսաշրջիկներին՝ երկրում հանցավորության բարձր մակարդակի մասին։ Իսկ Ռիո-դե-Ժանեյրոյի ոստիկանությունն անգամ հատուկ բրոշյուր է հրապարակել՝ խորհուրդներ տալիվ, թե ինչպես վարվել կողոպուտի ժամանակ։ Զոհերին և վկաներին ոստիկանությունը խորհուրդ չի տվել որևէ կերպ խոչընդոտել կողոպտիչներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս