Ասոցացման համաձայնագիրն իսկապես պատմական բեկում է Վրաստանի համար. Սաակաշվիլի
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ Լոնդոնից «Ռուսթավի 2» հեռուստաալիքի ուղիղ եթերում շնորհավորել է Վրաստանի ժողովրդին` կապված նույն օրը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու հետ.
«Ցանկանում եմ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու կապակցությամբ շնորհավորել Վրաստանի ժողովրդին, քաղաքացիներին, գործող կառավարությանը և քաղաքական ողջ սպեկտրին: Դա երկրի, եվրոպական ընտանիքին հավատարիմ քաղաքական բոլոր ուժերի ընդհանուր հաղթանակն է: Դա իսկապես պատմական բեկում է Վրաստանի համար»:
Սաակաշվիլիի խոսքերով` այսօր Վրաստանը կուլիսների հետևից ղեկավարում է միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին` ժամանակին «Վրացական երազանք» դաշինքի հիմնադիրը: Սաակաշվիլին հերթական անգամ Իվանիշվիլիին մեղադրել է Ռուսաստանի ղեկավարության հետ կապերի մեջ.
«Եկեք չխաբենք ինքներս մեզ: Այսօր Վրաստանը ղեկավարում է «Գազպրոմի» գլխավոր մասնավոր բաժնետեր Իվանիշվիլին: Դա փաստ է, իսկ դուք ինչպես ցանկանում եք, այնպես էլ մեկնաբանեք: «Գազպրոմում» բոլոր քաջ գիտեն այդ և Պուտինի հետ նրա հարաբերությունների մասին»: