Բաժիններ՝

Թուրքիայի ալավիները հրաժարվել են նախագահական ընտրություններում քվեարկել Իհսանօղլուի օգտին

Թուրքական Haber 7 հեռուստաալիքի փոխանցմամբ` ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) ներսում մեծանում են տարաձայնությունները` կապված նախագահի պաշտոնում Իսլամական համագործակցություն կազմակերպության (ԻՀԿ) նախկին գլխավոր քարտուղար Էքմելեդդդին Իհսանօղլուի առաջադրման հետ: 

Հեռուստաալիքի տվյալներով` Թուրքիայի ալավիները, որոնք հանդիսանում են կուսակցության կողմնակիցներ, հրաժարվել են նախագահական ընտրություններում քվեարկել ընդդիմության միասնական թեկնածու Իհսանօղլուի օգտին:

Ակնկալվում է, որ օրեր անց կուսակցությունը Թուրքիայի նախագահի պաշտոնում կառաջադրի պատգամավոր Էմիներ Ուլքեր Թարհանի թեկնածությունը: Թուրքիայում նախագահական ընտրություններն անցկացվելու են օգոստոսի 10-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս