Բաժիններ՝

Սիրիայի ու Եմենի զինյալները համատեղ կփորձեն ստեղծել նոր սերնդի ռումբ

ABC News-ի փոխանցմամբ՝ ամերիկյան հետախուզությունը պարզել է, որ «Ալ-Քաիդայի» մի շարք մասնաճյուղերի զինյալները միավորվել են՝ ստեղծելու համար նոր սերնդի ռումբ: Աղբյուրներն ընդգծում են, որ այդ խմբավորումներն արդյունավետորեն օգտագործում են միմյանց առավելությունները:

Օրինակ, «Ջաբհաթ ալ-Նուսրան» ռումբ պատրաստելու հարցում օգտվում է Եմենում գործող զինյալների հմտություններից, իսկ «Ալ-Քաիդան արաբական թերակղզում» խմբավորումն ամերիկացիների ու եվրոպացիների անձնագրերի հարցում դիմում է սիրիացիների օգնությանը:

Այժմ նրանք մտադիր են համատեղ ջանքերով ստեղծել ոչ մետաղական պայթուցիկ, որը կարելի կլինի հեշտությամբ անցկացնել օդանավ: Այս ամենը բացատրում է, թե ինչու են ԱՄՆ-ի իշխանություններն իրենց մտահոգությունը հայտնում սիրիացի զինյալների շարքերում հազարավոր ամերիկացիների և օտարազգիների ներկայության կապակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս