Բնակարանը հարմարավետ դարձնելու hնարամիտ լուծումներ
Ամեն բնակարանում էլ կան ինչ-որ առարկաներ կամ իրեր, որոնք կարող են խանգարել ընդհանուր հարմարավետությանը կամ կոկիկությանը: Մի փոքր երեւակայություն, եւ կարելի է այնպիսի լուծումներ գտնել, որոնց արդյունքում հնարավոր է աննկատելիորեն քողարկել թերությունները կամ դրանց ակնհաճո տեսք հաղորդել: AdMe.ru –ն ներկայացնում է մի շարք լուծումներ, որոնք ձեր տունն ավելի հարմարավետ կդարձնեն:
Լարերի խուրձը կարելի է վերածել «հյուսերի»:
Լարերը կարելի է նաեւ զարդարել:
Համակարգչային սեղանի լարերը կարելի է թաքցնել վարագույրի օգնությամբ:
Այսպես կարելի է քողարկել լիցքավորման սարքը:
Ինքնասոսնձվող ժապավենի օգնությամբ կարելի է լվացքի մեքենայից արվեստի գործ ստանալ:
Սառնարանը կարելի է նաեւ հատուկ ներկով ներկել եւ վրան գրառումներ կատարել:
Ձեր շնիկի կամ կատվի համար ուտելքին ու ջուրը հատուկ նախատեսված տուփերի մեջ կարելի է պահել:
Աստիճանների տակ կարելի է պահարան պատրաստել` բավականին տարածք խնայելով:
Գրքերը կարելի է դասավորել անտեսանելի գրադարակների վրա: