Ճապոնիան կախվածություն չունի ԱՄՆ-ից դիզելային վառելիքի մատակարարումներից. Տակաիչի
Ճապոնիան կախվածության մեջ չէ ԱՄՆ-ից կամ այլ երկրներից դիզելային վառելիքի մատակարարումներից։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Սանաե Տակաիչին՝ ԱՄՆ-ի կողմից դիզելային վառելիքի արտահանման հնարավոր արգելքի մասին լուրերի ֆոնին։
«Մենք կախված չենք արտերկրից, ներառյալ Միացյալ Նահանգներից այդ վառելիքի ներմուծումից», – գրել է նա X-ում։
Վարչապետի պնդմամբ՝ Ճապոնիային անհրաժեշտ գրեթե ամբողջ դիզելային վառելիքն արտադրվում է երկրի նավթավերամշակման գործարաններում։ Նա նաև հայտնել է, որ կառավարությունը կշարունակի ավտոմոբիլային վառելիքի բոլոր տեսակների գների սուբսիդավորման քաղաքականությունը։
«Մեզ մոտ այն ավելի էժան է, քան ԱՄՆ-ում և Եվրոպայում», – նշել է կառավարության ղեկավարը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 28-ին հայտարարել է, որ իր վարչակազմը լրջորեն դիտարկում է դիզելային վառելիքի արտահանման արգելքի հնարավորությունը։ Դիզելն այժմ ռեկորդային կերպով թանկանում է ԱՄՆ-ում։ Արտասահման այդ վառելիքի մատակարարումների դադարեցումը լուրջ հարված կարող է հասցնել Եվրոպական միության երկրներին, որոնք ամերիկյան դիզելային վառելիքի գլխավոր ներկրողներն են:

