Վրաստանը դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար 3 նախապայման է ներկայացրել ՌԴ-ին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն այսօր լրագրողների հետ զրույցում երեք պայման է թվարկել, որոնք պետք է կատարի Ռուսաստանը՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար.

«Դա երկրի ապաօկուպացումն է, (Աբխազիայի ու Հարավային Օսիայի) անկախության ճանաչումը հետ վերցնելը և 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի մասին համաձայնագրի իրագործումը»:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը երեկ հայտարարել է, որ 2008 թվականին Ռուսաստանը չէ, որ ընդունել է դիվանագիտական հարաբերությունը խզելու մասին որոշում, հետևաբար նա չէ, որ պետք է մտածի դրանց վերականգնման մասին:

Փանջիկիձեի խոսքերով՝ Ռուսաստանի հետ երկխոսության և ոչ մի ձևաչափով (2008 թվականի հոկտեմբերից ընթացող Ժնևյան քննարկումներ և 2012 թվականի դեկտեմբերից ընթացող երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումներ) էլ չի քննարկվել դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցը:

Տեսանյութեր

Լրահոս