Բաժիններ՝

ՀՀԿ-ական պատգամավորին թույլ չեն տվել մուտք գործել Գառնու տաճարի տարածք

Այսօր ԱԺ նիստում պատգամավոր Սամվել Ֆարմանյանը տեղեկացրեց, որ հունիսի 13-ին արտասահմանցի հյուրերի հետ մեկնել են Գառնի, որտեղ մասնավոր պահնորդական ծառայողները թույլ չեն տվել մուտք գործել տաճարի տարածք:

«Մասնավոր ինչ-որ կազմակերպություն վարձակալել է Գառնիի տաճարը և այնտեղ բանկետ է անցկացնում, ասում են, որ բարձրաստիճան պաշտոնական պատվիրակություն պետք է այցելի, բայց պարզվում է, որ ոչ մի պատվիրակություն էլ չկա»,- ասաց Ֆարմանյանը: Նա նշեց, որ անմիջապես կապ է հաստատել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ և նրա միջամտությունից հետո որպես բացառություն իրենց թողել են մուտք գործել:

Ֆարմանյանն ընդգծեց, որ անընդունելի է, որ եթե անգամ պետական միջոցները այնքան սուղ են, որ պետական հոգածության ներքո գտնվող պատմամշակութային հուշակոթողները պահպանելու համար գումար հայթայթելու նպատակով դրանք պետք է վարձով տրամադրեն:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խորհուրդ տվեց հարցը տեղափոխել լսումների դաշտ, այդ դեպքում նաև խնդիրն ավելի հնչեղ կդառնա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս