Բաժիններ՝

Այս տարվա առաջին հինգ ամիսներին Ռուսաստանից կապիտալի արտահոսքը կազմել է 80 միլիարդ դոլար

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանից կապիտալի արտահոսքի տեմպն աճում է: 2014 թվականի առաջին 5 ամիսներին Ռուսաստանից կապիտալի արտահոսքը կազմել է 80 միլիարդ դոլար, որից 15 միլիարդ դոլարը բաժին է ընկել ապրիլ և մայիս ամիսներին:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը:  Նրա խոսքերով՝ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունն ակնկալում է, որ հունիսին կգրանցվի կապիտալի ոչ մեծ արտահոսք:

Նախարարությունը կանխատեսում է, որ այս տարվա արդյունքներով կապիտալի արտահոսքը կմնա նախկին մակարդակի վրա՝ մոտ 90 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30