Իրանն ու «Վեցյակը» Վիեննայում ձեռնամուխ են եղել համապարփակ համաձայնագրի մշակմանը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն ու «Վեցյակը» Վիեննայում ձեռնամուխ են եղել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրի մշակմանը: Այս մասին երեկ Վիեննայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը.

«Համաձայնագրի վրա գործնական աշխատանքը գրեթե սկսվել է: Դա չի նշանակում, թե բոլոր կետերի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն, ինչի համար էլ մենք ասում ենք «գրեթե», սակայն աշխատանքը սկսվել է»: Զարիֆը հավելել է, որ արդեն իսկ համաձայնեցված է փաստաթղթի անունը՝ «գործողությունների համատեղ համապարփակ պլան»:

Իրանն ու «Վեցյակը» իրանական միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրի պետք է հասնեն մինչև հուլիսի 20-ը, ինչի համար էլ ներկայումս Վիեննայում նրանց միջև ընթացող հինգերորդ փուլը շատերը համարում են որոշիչ:

Տեսանյութեր

Լրահոս