Սերժ Սարգսյանը չի ստորագրել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը
ՀՀ նախագահը մերժել է ստորագրել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը և ետ է վերադարձրել այն: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Տեղեկացնենք, որ ԱԺ նիստը 20-րոպեանոց հերթական ընդմիջումից հետո շարունակեց աշխատանքը, բայց այլևս քվեարկություն տեղի չունեցավ:
Նա նշեց, որ մերժումը հիմնավորվել է նրանով, որ Ազգային ժողովի հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի ընթացիկ քառօրյայում նախատեսվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը: