Արսեն Ավակովը հերքել է Սլավյանսկում ֆոսֆորային ռումբեր կիրառելու մասին տեղեկությունը
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հերքել է ուկրաինական բանակի կողմի երկրի արևելքի բնակիչների դեմ ֆոսֆորային արկերի կիրառման մասին տեղեկատվությունը: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում.
«Ռուսաստանի Դաշնությունն օրեր առաջ հայտարարեց խաղաղ բնակչության դեմ Ուկրաինայի Ազգային գվարդիայի կողմից ֆոսֆորային ռումբեր կիրառելու մասին: Ակնհայտ կեղծիք է: Հասկանում եմ, որ դուք նույնպես ոչ մի վայրկյան չեք հավատացել դրան»:
Սրանից առաջ հայտարարվել էր, թե հրկիզող ռումբեր են կիրառվել Սլավյանսկի արվարձանի Սեմյոնովկա գյուղում: Ավելի ուշ ԶԼՄ-ները հրապարակել էին ֆոսֆորային արկերով քաղաքի հրետակոծման տեսանյութը: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մտահոգություն էր հայտնել այդ կապակցությամբ: