«Չպետք է թույլ տանք, որ Սև ծովը վերածվի նոր հակամարտության ճակատի». Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որտեղ անդրադարձ է կատարվել Թուրքիա-Եվերապական Միություն (ԵՄ) հարաբերություններին, ռուս-ուկրաինական պատերազմին և էներգետիկ ճգնաժամին։

Ֆիդանը նշել է, որ Թուրքիա-ԵՄ հարաբերությունները չպետք է զոհաբերվեն ներքին քաղաքական բանավեճերին: Ըստ նրա՝ Թուրքիան գնահատում է Հունգարիայի աջակցությունն ԵՄ-Թուրքիա գործընթացին։ Անդրադառնալով ռուս-ուկրաիանական պատերազմին՝ Ֆիդանը հայտնել է, որ այն տարածվել է նաև Սև ծովում:

«Քաղաքացիական նավերի վրա հարձակումները լուրջ սպառնալիք են ներկայացնում կյանքի, գույքի, նավարկության և շրջակա միջավայրի անվտանգության համար: Մենք չպետք է թույլ տանք, որ Սև ծովը վերածվի նոր հակամարտության ճակատի»,- նշել է նա։

Ըստ Ֆիդանի՝ Թուրքիան նախազգուշացումներ և առաջարկվող լուծումներ է փոխանցում երկու կողմերին էլ:

Նա նաև նշել է, որ թուրքական դրոշի ներքո նավարկող ու թուրքական սեփականության նավերը նույնպես տուժում են այս հարձակումներից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031