Ինտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Ղարաբաղյան պատերազմի հետ կապված զենք

Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում հրազենի ապօրինի շրջանառության դեմ աննախադեպ գործողության արդյունքում առգրավվել է 2823 միավոր հրաձգային և թեթև սպառազինություն, գրեթե 400 ձեռքի նռնակ և պայթուցիկ նյութ, ինչպես նաև ավելի քան 40 հազար միավոր զինամթերք։ Դրա մասին հայտնում է Ինտերպոլը։

Ինտերպոլի համակարգած «Trigger X» գործողությունը (հունիսի 22-ից հուլիսի 5-ը) անցկացվել է 17 երկրում և բացահայտել է հակամարտության գոտիներում զենքի կուտակման երկարաժամկետ հետևանքները հրազենի ապօրինի շրջանառության համար։

Գործողության այս պահին առկա արդյունքները ցույց են տալիս, որ առգրավված ապօրինի զենքի զգալի մասը կապված է նախկին կամ ներկայիս զինված հակամարտությունների գոտիների հետ, ներառյալ՝ Բալկանյան տարածաշրջանի, Արևելյան Եվրոպայի և Լեռնային Ղարաբաղի։

Ի թիվս այլնի՝ խորհրդային ժամանակաշրջանի հրազենի բազմաթիվ նմուշներ առգրավվել կամ կամավոր հանձնվել են Հայաստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում։ Հետաքննությունը շարունակվում է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031