ԵՄ-ը «Անդրկասպյան» գազատարի կառուցումը գնահատում է որպես փոխշահավետ նախագիծ. Բառոզու

Ադրբեջանական Turan լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն հայտարարել է, որ ԵՄ-ը «Անդրկասպյան» գազատարի կառուցումը գնահատում է որպես փոխշահավետ նախագիծ, որը կծառայի բոլոր կողմերի կոմերցիոն ու ռազմավարական շահերին.

«Մենք նախկինի նման պլանավորման փուլում ենք և հուսով ենք, որ Հարավային գազային միջանցքի իրագործումը կնպաստի նաև (Կասպից ծովի հատակով) «Անդրկասպյան» գազատարի կառուցման շուրջ քննարկումներին:

ԵՄ-ը շահագրգռված է ստանալ հավելյալ ծավալներ, որոնք կարող է ապահովել «Անդրկասպյան» գազատարը: Դա դրական ազդեցություն կունենա Եվրոպային մատակարարումների անվտանգության վրա»:

Տեսանյութեր

Լրահոս