Իսկ ի՞նչ են արել Հայաստանի համար Հովհաննես Բաղրամյանն ու Վիլյամ Սարոյանը. «Առավոտ»

Այսպես է  պատասխանում «Առավոտ»-ի հարցին.  ի՞նչ է արել Հայաստանի համար Անաստաս Միկոյանը, նրա թոռը՝ Վլադիմիր Սերգեյի Միկոյանը, որը Ռուսաստանի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչն է Արևելյան Եվրոպայում։

– Իմ հաշվարկով՝ Հայաստանում այժմ Անաստաս Միկոյանի երեք հուշարձան կա։ Մեկը Եղեգնաձորում է. այդ քաղաքը նախկինում կոչվում էր Միկոյանի անունով, երկրորդը նրա ծննդավայրում է՝ Սանահինում, և երրորդը՝ Էջմիածնում։ Ո՞վ հղացավ գաղափարը ևս մի հուշարձան կանգնեցնելու, այս անգամ՝ Երևանում։

– Եղեգնաձորի մասին՝ չգիտեմ, մի քանի տարի առաջ եղել եմ այնտեղ, բայց հուշարձանը չեմ տեսել, կարող է՝ անցել եմ ոչ այն փողոցով (նշենք, որ մենք նրան ուղարկեցինք այդ հուշարձանի և լուսանկարը, և տեսանյութը։ ճարտարապետը Մերկուրովն է.– Ա. Ի.)։ Սանահինում իսկապես կա հուշարձան։

Դա մեր ընտանիքի նախաձեռնութլունն է, և այն տեղադրել է մեր ընտանիքը։ Սա ճշգրիտ պատճենն է այն բրոնզե մահարձանի, որը տեղադրված է Նովոդևիչյե գերեզմանատանը։ Էջմիածնում ոչ մի հուշարձան չկա, ավելի ճիշտ՝ ինչ-որ տեղ թփերում կիսանղրի էաոանց ցուցանակի։

Ասում են, թե դա Միկոյանն է. շատ անգամ եմ նայել, բայց նմանություն, անկեղծ ասած, չեմ տեսել ։ Կասկածում եմ, թե այդ կիսանդրին իրենն է, իսկ եթե, այնուամենայնիվ, իրենն է՝ գոնե պետք է ցուցանակ լիներ։

Բայց նման ոչ մի բան չկա, և ես չեմ կարծում, որ այդ «ստեղծագործությունն» ընդհանրապես կարելի է համարել հուշարձան։

Պետք է ասել, որ բազմաթիվ տարիների ընթացքում հանրության տարբեր շերտերի նախաձեռնությամբ խոսակցություններ կային, որ Անաստաս Միկոյանի հիշատակը պատվով հավերժացվի իր հայրենիքում։

Ի դեպ, Մոսկվայում դա տեղի ունեցավ շատ ավելի արագ։ Որքան հիշում եմ, դա Մոսկվայի քաղաքապևո Յուրի Լուժկովի նախաձեռնությունն էր, և հանրությունն էլ դեմ չէր։ Կրեմլից ոչ հեոու տեղադրվեց մոնումենտալ գրանիտե տախտակ, որը հեղինակել է հայ քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանը։

Այն տեղադրել են շենքի վրա, որտեղ նախկինում տեղակայված էր արտաքին աոևտրի նախարարությունը, որը ժամանակին ղեկավարում էր Միկոյանը։ Սա արվել է Մոսկվայի քաղապապետարանի հաշվին։ Գիտեք, որ նրա անվամբ է կոչվել ամենախոշոր կոմբինատը նախկին Խորհրդային Միությունում, իսկ այժմ նաև Ռուսաստանում՝ Միկոյանի անվան մսամթերքի գործարանը։

Այնպես որ՝ մի քանի տարի շարունակ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի հանրության շրջանակները, առանձին հայտնի անձինք աոաջարկում էին, որ նրա մասին հիշողությունը արժանիորեն հավերժացվի նաև իր պատմական հայրենիքում։

– Գիտեմ, որ Մոսկվայից Երևանի քաղաքապետարանին ուղղված դիմումի ներքո ստորագրել էին Արմեն Ջիգարխանյանը, Նիկիտա Սիմոնյանը և այլք, բայց ինչ վերաբերում է Հայաստանին… Կարո՞ղ եք ճշտել, թե հատկապես ո՞վ է հանդես եկել նման նախաձեռնությամբ, քանի որ լայն հանրությանը դա հայտնի չէ։

– Արդեն մի քանի տարի է անցել՝ այդ նամակը ժամանակին ստորագրել էին շատ հայտնի հայեր, մասնավորապես՝ մի քանի ակադեմիկոսներ՝ սկսած ԽՍՀՄ ակադեմիկոս Լև Արամի Փիրուզյանից, որը նախաձեռնել էր այս գործընթացը։ Այս գաղափարը պաշտպանել ու պաշտպանում է Ռուսաստանի հայերի միությունը, և ինչպես գիտեք, բավարար աջակցություն կա նաև Երևանից։ Ու քիչ մարդիկ հանդես եկան դրա օգտին։ Ի դեպ, մի քանի տարի առաջ Երևանում Անաստաս Միկոյանի անունով անվանակոչվեց մի փողոց։

– 2008-ին։

– Այո, և ոչ ձի բողոքի ալիք չի եղել այս առնչությամբ։

– Քաղաքապետարանը նշել է, թե այս նախաձեոնությամբ հանդես է եկել նաև ընտանիքը, դա, մասնավորապես, Դո՞ւք էիք, թե՞ ընտանիքի մյուս անդամները։

– Որպեսզի հստակ լինի՝ ասեմ, որ մեր ընտանիքում ահռելի հարգանքով ու ջերմությամբ են վերաբերվում Միկոյանի հիշատակին՝ և որդիները, և թոռները, և այժմ նաև՝ ծոռները։ Զարմանալի չէ, որ մենք պատվում ենք մեր ընտանիքի հիմնադիրին, ինչպես դա ընդունված է Կովկասամ։ Առավել ևս, որ մենք գիտենք և զգացել ենք նրա անձի բոլոր դրական կողմերը, տեսել, թե ինչպես է նա վերաբերվում մարդկանց։ Ես էլ եմ այդ ընտանիքի անդամ՝ նրա երրորդ սերնդի, ուստի կիսում եմ այդ տրամադրությունները, հատկապես որ բավական մեծ էի և հիշում եմ Անաստաս Միկոյանին ոչ գրքերով և պատմություններով։ Այնպես որ՝ մեր ընտանիքը և փողոցի անվանակոչման առնչությամբ էր «կողմ», և այժմ է աջակցում հուշարձանի գաղափարին։ Այս մասին պաշտոնապես, հրապարակավ ընտանիքի անունից արտահայտվեց Միկոյանի ավագ որդին՝ Ստեփան Միկոյանը։

– Եթե հետևում եք հուշարձանի տեղադրման շուրջ Երևանում քննարկումներին, հավանաբար գիտեք այն փաստարկը, թե միջազգային աոումով նա այն մարդն է, որը կանխեց երրորդ Աշխարհամարտը, բայց այն աոումով, թե ինչ է նա արել Հայաստանի համար՝ փաստարկները շատ ավելի քիչ են։

– Իսկ ի՞նչ է, մի՞թե Հայաստանը «ողջ կմնար» նման համաշխարհային պատերազմում։ Բայց ես կվերադառնամ ձեր աոաջին հարցին։ Այնպիսի տպավորություն եմ ստացել, ուղղեք ինձ, եթե այդպես չէ, որ ինքնին հուշարձանի գաղափարը կարծես քաղաքականացնում են, կապում Ռուսաստանի, Մաքսային միության հետ… Անմիջապես կարող եմ ասել ժպիտով… հեգնական… դա բացարձակապես այդպես չէ։ Այստեղ չկա ոչ մի դավադրություն, պետք չի դիտարկել իբրև ինչ-որ արտաքին քաղաքական ճնշում Երևանի իշխանությունների վրա, «կայսերական Ռուսաստանի դավեր»։ Սա բացառապես ազգային գործողություն է՝ Հայաստանի շրջանակներում, ոչ մի կապ չունի Ռուսաստանի առավել ևս՝ քաղաքականության հետ։ Կամ որևէ տնտեսական հարաբերությունների հետ, ինչպիսին Մաքսային միությունն է։

Մի քանի տարի առաջ ես զրուցել եմ նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ, և հուշարձանի մասին զրույցն ընթացել է դեռ այն ժամանակ։ Նա ոչ մի առարկություն չուներ։ Մինչդեռ այն ժամանակ դեռ ոչ մի Մաքսային միություն գոյություն չուներ։

– Բայց հակափաստարկները մեծ մասամբ կապված են ոչ թե Մաքսային միության հետ, այլ նրա, որ Միկոյանը ներգրավված է եղել ստալինյան բռնություններում։

– Դե, ամեն տեսակ էլ կան… Դուք ասում եք՝ «ստալինյանն բռնություններում», բայց ոչ թե միկոյանական, չէ՞։

Այսուհանդերձ, սկսենք նրանից, թե ինչ է նա արել Հայաստանի համար։ Նախ՝ կարծում եմ, այս հարցում որոշակի ընտրողականություն կա, և կտամ հակադարձ հարց՝ իսկ ի՞նչ է արել Հայաստանի համար Տարաս Շևչենկոն։ Բալց նրա հուշարձանը կանգնեցրել են, և այս աոնչությամբ կարծես չեն եղել բանավեճեր։

էլի հարց՝ ի՞նչ է արել Հայաստանի համար Վիլյամ Սարոյանը։ Լավ գրող է, հայ, որը գրել է անգլերեն, համարվել է ամերիկյան զրող և միայն մեկ անգամ՝ կյանքի վերջում, եղել է Երևանում։ Մի՞թե նա նպաստեյ է հայ գրականության զարգացմանն իր պատմական հայրենիքում։ Ոչ։ Բայց դա չի նշանակում, չէ՞, որ նա արժանի չէ հուշարձանի։

Կամ Հովհաննես Բաղրամյանը, որը սկսել է իր ռազմական կարիերան Հայաստանում։ Սակայն մնացած ողջ կյանքը, կարծեմ՝ 28 տարեկանից սկսած, նա ապրել է Ռուսաստանում, բայց, այնուամենայնիվ, հայերը նրան լիովին արդարացիորեն համարում են իրենց ականավոր զորավարր. ինչպես և Ռուսաստանում են պատվում նրան։ Եվ լավ է որ նրա համար կանգնեցվել է հուշարձան… Բայց չգիտեմ ինչու, չեն հարցնում, թե ինչ է նա արել Հայաստանի համար։ Այո, նա կռվել է թուրքերի դեմ։ Բայց Անաստաս Միկոյանն էլ պատանի տարիքում դարձել է Անդրանիկի զինվորը, կռվել Վանում և այլն։

Այ, դուք խմո՞ւմ եք «Արենի» գինի։ Գործարանի տնօրենն անձամբ ինձ պատմել է, որ Եղեգնանաձորի կողքին գտնվող կոմբինատը կառուցվել է Միկոյանի նախաձեռնությամբ։

Լինելով ԽԱՀՄ նախարարների խորհրդի փոխնախագահ՝ արդեն հետստալինյան տարիներին դեպք չէր լինում, որ Հայաստանի ղեկավարները ժամանելով Մոսկվա՝ բյուջեի քննարկման, միջոցների, սարքավորումների հատկացման համար չմտնեին Միկոյանի մոտ՝ խորհուրդներ, հուշումներ ստանալու համար, թե ինչպես ավելի գրագետ հասնեն դրան։ Եվ նա իր նախկին գործընկերներին, որոնց դաստիարակել էր, դրել աոանցքային պաշտոնների՝ խնդրում էր բարյացակամ վերաբերվեյ Հայաստանի հայտերին։ Այ սա, իմ կարծիքով, աոավել կարևոր է և ավելի մեծ, բան ինչ-որ դրվագներ։

-Դուք խոսում եք նրա գործունեության մի կողմի մասին, սակայն, հավանաբար, տեղյակ եք, որ այժմ Հայաստանում հրապարակվել է մի փաստաթուղթ, որտեղ Միկոյանր Ստալինին խնդրում է լրացուցիչ գնդակահարել 700 հայի։ Դուք տեսել եք այդ փաստաթուղթը։

-Տեսել եմ։ Նախ՝ ոչ թե Միկոյանն է խնդրել, այլ Եժովը՝ վկայակոչելով՝ Միկոյանին։ Եթե խնդրեր Միկոյանր՝ նա, որպես Քաղբյուրոյի անդամ, հավանաբար, իբը կգրեր նամակ Ստալինին ու կստորագրեր դրա տակ։ Բայց մենք տեսնում ենք Եժովի նամակը, որտեղ նա վկայակոչում է Միկոյանին։ Ընդ որում, ուշադրություն դարձրեք թվականներին՝ Եժովի նամակը թվագրված է սեպտեմբերի 22-ին, իսկ Միկոյանր սեպտեմբերի 23-ին ուղղակիորեն զեկուցել է Ստալինին հանրապետության նոր ղեկավարության մասին և բառ անգամ չի ասել ինչ-որ նոր ցուցակների մասին։ Ինձ հաձար խիստ տարակուսեյի է, որ հավատում են Եժովին՝ այդ բացառիկ սրիկային, և վկայակոչում նրա խոսքերը՝ հավատալով. որ դա ճիշտ է։ Նա Միկոյանին վկայակոչելու իր ստոր դրդապատճառները կարող էր ունենալ։

Սա տարօրինակ Է նաև այն պատճաոով, որ Անաստաս Միկոյանն ամեն կերպ հակառակվում էր նման անվայել առաքելությամբ Հայաստան այցին։ Եվ նա մեկնեց ոչ սեփական ցանկությամբ՝ ընդունվեց Քաղբյուրոյի որոշում, կար Ստալինի նամակը Հայաստանի կոմկուսի կենտկոմի պլենումին։ Նրան ուղղակի հանձնարարված էր մեկնել այնտեղ, դեռ Բերիան ու Մալենկովն էլ մեկնեցին՝ հետևելու, որ Միկոյանն իրեն ճիշտ պահի։ Եվ երբ սկսվեց պլենումը՝ Միկոյանը նույնիսկ չմտավ այդ՝ ինչպես ժամանակին այն անվանում էին, «կադրերի մաքրման» հանձնաժողովի կազմ։ Նա մեկուսացավ այդ ամենից։ Նա միայն ելույթ ունեցավ պլենումի վերջին՝ երեկոյան նիստում :

Իսկ եթե փորձում են այսպես ներկայացնել, թե հենց Միկոյանը գլխում Է ծագել հայ ղեկավարներին բռնաճնշումների ենթարկելու գաղափարը, մեկնելու ու ոչնչացնելու կուսակցական ամբողջ կազմակերպությունը՝ դա բացարձակապես այդպես չէ։

Կրկին դա Ստալինի գաղափարն էր. նման «մաքրումներ» նա կազմակերպում էր ողջ երկրում, ցու ցակները կազմված էին հայկական НКВД -ում, իսկ Միկոյանին՝ ուղղակի պարտադրեցին մեկնել Հայաստան, որ նրան արյուն քսեն։ Եվ միակ բանը, որը նա կարող էր անել չգնալով՝ ինքնասպան լինելն էր։ Նա դա չարեց։ Դրա համար, իհարկե, կարելի է նրան դատապարտել։ Բայց ի՞նչ կփոխեր դա Հայաստանում արդեն դատապարտվածների ճակատագրում։ Իսկ քանի որ որոշել էր ապրել, այլ ընտրություն չուներ, քան մեկնել այնտեղ և ներգրավվել այդ հաշվեհարդարում։

Այո, նա բարոյական պատասխանատվություն է կրում դրա համար, նա ամբողջ կյանքը տանջվում էր այդ դրվագի պատճառով, և նրա խիղճն արյունահոսում էր. այդ մասին նա ասում է իր գրբում։
Աբողջությամբ կարդացեք «Առավոտի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս