Օլանդն ստիպված կլինի երկու անգամ ընթրել, որպեսզի Պուտինն ու Օբաման չհանդիպեն
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն առաջին արեւմտյան առաջնորդն է, ով այս տարվա մեջ անձամբ կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Հինգշաբթի երեկոյան Ֆրանսուա Օլանդը հաստատ քաղցած չի մնա: Նա երկու անգամ կընթրի` նախ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, ապա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- փոխանցում է korrespondent.net-ը` հղում կատարելով The Telegraph –ին:
«Դա մարտահրավեր կլինի մարսողության եւ լոգիստիկայի տեսանկյունից, սակայն դա Ֆրանսիայի նախագահի համար կլինի ամենաանվտանգ դիվանագիտական լուծումը, որը թույլ չի տա հանդիպել երկու առաջնորդներին, որոնց հարաբերություններն այն չեն»,-գրում է պարբերականը:
Այս շաբաթ, Նորմանդիայում դաշնային զորքերի տեղակայման 70-ամյակի կապակցությամբ, Օլանդն ընդունելու է 18 երկրների ղեկավարաների, որոնց թվում են Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահները, որոնց հարաբերությունները, Ուկրաինայի իրադարձություններով պայմանավորված, «լավագույն» վիճակում չեն: