Բաժիններ՝

Ջոն Քերին Ռուսաստանին խորհուրդ է տվել համագործակցել Պորոշենկոյի հետ

ZN.UA-ի փոխանցմամբ` ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ժամանակ քննարկել է Ուկրաինայի ճգնաժամի հարցը.

«Պետքարտուղարը նրան կոչ է արել աշխատել ընտրված նախագահ Պորոշենկոյի հետ: Մենք կարծում ենք, որ ընտրությունները եղել են հաջող, և երկխոսությունն իրադարձությունների զարգացման լավագույն տարբերակն է»:

ՌԴ ԱԳՆ-ի մամլո ծառայությունը հայտնել է, որ Լավրովը Քերիին կոչ է արել օգտագործել սեփական ազդեցությունը Կիևի իշխանությունների վրա, որպեսզի կանգնեցվեն Ուկրաինայի արևելյան մարզերում ռազմական գործողությունները:

Փսակին հայտարարել է, որ իրենք համաձայն չեն Ռուսաստանի իշխանությունների հետ և գտնում են, որ Կիևի կառավարությունն ունի բոլոր իրավունքները` երկրում կարգուկանոն հաստատելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս