Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին հրաժարական է տվել
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` հրաժարական է տվել Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին: Տվյալ տեղեկատվությունը հաստատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Քարնիին տվյալ պաշտոնում փոխարինել է նրա տեղակալ Ջոշ Էռնստը:
Օբաման շնորհակալություն է հայտնել Քարնիին` կատարած աշխատանքի համար` հայտարարելով, որ կարոտելու է նրան: Դրա հետ մեկտեղ Օբաման ընդգծել է, որ Ջոշ Էռնստը ազնիվ ու հիանալի մարդ է, ով իր առաջին նախագահական ընտրական կամպանիայի ժամանակ եղել է իր թիմի անդամ:
Քարնին դեռ չի հայտարարել ապագայի իր պլանների մասին: 49-ամյա Ջեյ Քարնին Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցչի պաշտոնը զբաղեցրել է 2011 թվականի հունվարից` փոխարինելով Ռոբերտ Գիբսին: Ավելի վաղ Քարնին հայտարարել էր, որ մտադիր է զբաղեցրած պաշտոնին հրաժարական տալ 2014 թվականի հունիսի կեսերին: