Բաժիններ՝

TANAP-ն ապագային միտված նախագիծ է. Էրդողան

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում ներկա է գտնվել TANAP գազատարի ու «Շահ Դենիզ 2» հանքավայրի նախագծի շուրջ մի շարք պայմանագրերի ստորագրմանը:

Իր ելույթում Էրդողանը հայտարարել է, որ TANAP-ը կհանդիսանա այնպիսի նախագիծ, որը երկարաժամկետ ու ամուր հարաբերություններ կստեղծի եվրոպական երկրների և Թուրքիայի ու Ադրբեջանի միջև. «TANAP-ն ապագային միտված նախագիծ է: Դրանով «Շահ Դենիզ 2»-ի 6 միլիարդ խորանարդ մետր գազ կմատակարարվի Թուրքիային:

Պլանավորված է Թուրքիայի տարածքով ու TANAP գազատարով 10 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարել Եվրոպային: Հաջորդ փուլում Կասպից ծովի մյուս գազահանքերի բնական գազը նույնպես կմատակարարվի տվյալ խողովակաշարով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս