Գագիկ Խաչատրյանը, Վախթանգ Միրումյանը, Էդվարդ Ստեփանյանն ու Կարոն Նադոյանը գործուղվել են Հաագա

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշում է կայացրել՝ համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի օգնական Էդվարդ Ստեփանյանին և Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության աշխատակից Կարեն Նադոյանին 2014 թվականի մայիսի 30-ից մինչև հունիսի 2-ը գործուղել Հաագա (Նիդերլանդների Թագավորություն)` Արժույթի միջազգային հիմնադրամի / Համաշխարհային բանկի կառավարիչների և փոխկառավարիչների խորհրդի համաժողովի տարեկան հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Գագիկ Խաչատրյանի, Վախթանգ Միրումյանի և Էդվարդ Ստեփանյանի` Հաագա գործուղման հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Կարեն Նադոյանի՝ Հաագա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության միջոցով` համաձայն Կարեն Նադոյանի կողմից ներկայացված հաշվետվության:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հաագա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

ՀՀ կառավարություն

Տեսանյութեր

Լրահոս