Բաժիններ՝

ԱՄՆ-ում դատարանը կարգադրել է անհապաղ դադարեցնել Թրամփի հեռուստագովազդի ցուցադրությունը

Ամերիկյան շրջանային դատարանը որոշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պետք է անհապաղ դադարեցնի հարկատուների միջոցներով նկարահանված հեռուստագովազդի ցուցադրությունը, հետևում է դատական փաստաթղթերից։

«Պարտավորեցնել պատասխանողներին չեղարկել կամ ապահովել վիճարկվող գովազդի ցուցադրման կամ տարածման համար նախատեսված ցանկացած եթերային ժամանակահատվածների, տեղաբաշխումների, ամրագրումների կամ պայմանավորվածությունների չեղարկումը, ներառյալ 2026 թվականի հոկտեմբերի 11-ի երեկոյան նախատեսված ցուցադրությունները»,- ասվում է Նյու Յորքի Հարավային շրջանի դատարանի որոշման մեջ։

Ավելի վաղ Washington Post թերթը, հղում անելով դաշնային ծախսերի վերաբերյալ տվյալներին, հայտնել էր, որ ամերիկյան վարչակազմը բյուջետային կարիքների համար հատկացված միջոցներն օգտագործում է նախընտրական ոճի հեռուստագովազդ ստեղծելու համար։

Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ մտադիր է նման գովազդը վճարել սեփական միջոցներից և իր քաղաքական կոմիտեի՝ MAGA Inc.-ի կողմից հավաքված նվիրատվություններից՝ բյուջետային միջոցների օգտագործման վերաբերյալ քննադատության ֆոնին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031