Բաժիններ՝

Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած կինն ու երկու երեխաները տուժող են ճանաչվել

Ադրբեջանցի զինվորի կողմից Շաքիում հրազենային վիրավորում ստացած կինն ու երկու երեխաները տուժող են ճանաչվել: Այս մասին 24News-ին հայտնել են Քննչական կոմիտեից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վիրավորում ստացած Անիի մոտ վնասվածքներ կան ինչպես ոտքի, այնպես էլ ձեռքի հատվածում։

«Վերջին օրերին Անիին վիրահատել են։ Վիրահատական միջամտության ընթացքում կատարվել է մատի անդամահատում, ինչպես նաև՝ ոտքի կրճատում»,-ասել էր Անիի ամուսինը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայող Նասիմ Մուսաևը ներթափանցել էր բնակավայր, գիշերել տներից մեկում, ապա կրակել 39-ամյա Անի Ավետիսյանի ուղղությամբ՝ նրան վիրավորելով ոտքի հատվածում։ Անի Ավետիսյանը կարողացել էր դանակով հարվածներ հասցնել Մուսաևին։

Դեպքի հետևանքով վնասվածք էր ստացել նաև Անիի 15-ամյա որդին, որը տեղափոխվել էր Սիսիանի բժշկական կենտրոն։ Անի Ավետիսյանը ներկայում բուժում է ստանում Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։

Ադրբեջանցի զինծառայողը կալանավորվել է երկու ամսով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031