Բուդապեշտի հուշագիրը չի եղել անվտանգության երաշխիքների մասին պայմանագիր. Պայետ
ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ռուսաստանի ստորագրած Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը (1994) Ուկրաինային չի տրամադրել անվտանգության երաշխիքներ: Այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Պայետը.
«Բուդապեշտի հուշագիրը չի եղել անվտանգության երաշխիքներ հատկացնելու մասին պայմանագիր: Այն ժամանակ բոլոր կողմերը հստակ հասկացել են, որ այդ փաստաթղթի էությունը կայանում է նրանում, որ այն ստորագրողները պարտավորություն են ստանձնում հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Ռուսաստանը կատարելապես ակնհայտորեն խախտել է Բուդապեշտյան հուագրով իր խոստումները»:
Դեսպանը վստահություն է հայտնել, որ եթե Ուկրաինան ունենար միջուկային զենք, ապա դա որևէ կերպ չէր ազդի Ղրիմ ներխուժելու ու այն բռնակցելու Ռուսաստանի որոշման վրա: