Մոսկվայի կենտրոնում սպանվել է գործարար Վիկտոր Կատանյանը. Интерфакс
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ երեկ Մոսկվայի կենտրոնում կրակոցներ են հնչել: Սկուտերով տղամարդը կրակել է Mercedes-ի վարորդի վրա և փորձել է փախուստի դիմել, սակայն ոստիկանն իր անձնական մեքենայով հարվածել է նրա սկուտերին և ձերբակալել է 51-ամյա վարձու մարդասպանին:
Ականատեսների վկայությամբ ու տեսախցիկների ֆիքսման շնորհիվ հաջողվել է պարզել տեղի ունեցածը: Վարձու մարդասպանը սկուտերով հետապնդել է իր զոհի՝ գործարար Վիկտոր Կատանյանի մեքենան և ինչ-որ պահի կրակ է բացել: Իրեն ու իր ուղևորներին (Կատանյանից բացի, մեքենայում գտնվել են նրա կինն ու քույրը)՝ գործարարը փորձել է մեքենայով խոցել սկուտերը, սակայն վարձու մարդասպանն ուղիղ կրակել է նրա վրա:
Կատանյանը ծանր վիրավորվել է, նա ընկել է կոմայի մեջ: Երջանիկ պատահականությամբ հարևան մեքենայում գտնվել է ոստիկան, ով նետվել է հարձակվող հետևից, հասել նրա սկուտերին և վայր գցել վարորդին: Շտապօգնության մեքենան Կատանյանին տեղափոխել է հիվանդանոց:
Ականատեսներից մեկը վարձու մարդասպանին հարցրել է, թե ինչու է մահափորձ կատարել, ի պատասխան՝ նա հայտարարել է, որ այդ մարդը (Կատանյան) խլել է ծերերի բնակարաններն ու վաճառել է դրանք: Որոշակի տվյալներով՝ Կատանյանի բիզնեսն առնչվում է անշարժ գույքի ու իրավաբանական ոլորտներին:
Ռուսական Интерфакс լրատվական գործակալությունը հայտնել է, որ Մոսկվայի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ-ի 105-րդ հոդվածով (սպանություն)՝ կապված Մոսկվայի կենտրոնում ձեռնարկատեր Վիկտոր Կատանյանին սպանելու հետ: