Թուրքիայում պատգամավոր ընտրվելու տարիքային շեմը կարող է նվազեցվել մինչև 18-ի
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում պատգամավոր ընտրվելու համար թեկնածուի տարիքը կարող է նվազեցվել մինչև 18-ի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:
Նա հիշեցրել է, որ իր գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) տարիքային այդ շեմն արդեն իսկ 30-ից նվազեցրել է մինչև 25-ի: Էրդողանը հավելել է, որ կառավարությունը դիտարկում է այդ շեմը նվազագույն մակարդակի՝ 18 տարվա, նվազեցնելու տարբերակը:
Թուրքիայում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2015 թվականի ամռանը: