Հայաստանը և Շվեյցարիան կհամագործակցեն գյուղատնտեսության բնագավառում
ՀՀ կառավարությունը իր այսօրվա նիստում համաձայնություն է տվել ՀՀ կառավարության և Շվեյցարիայի դաշնային խորհրդի միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համագործակցության ոլորտներն են հատկապես բուսաբուծությունն ու անասնաբուծությունը, ինչպես նաև օրգանական գյուղատնտեսության և կայուն գյուղատնտեսական զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացումը, գիտատեխնիկական և տեղեկատվական կապերի զարգացումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը։