Բաժիններ՝

Զինյալները Սլավյանսկի մոտ ուղղաթիռ են կործանել. զոհվել է 14 զինծառայող, այդ թվում նաև 1 գեներալ (տեսանյութ)

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ զինյալներն ուղղաթիռ են կործանել, ինչի հետևանքով զոհվել է 14 ուկրաինացի զինծառայող, այդ թվում նաև գեներալ Սերգեյ Կուլչիցկին:

Տուրչինովի խոսքերով՝ զինյալները Սլավյանսկի մոտ ուղղաթիռը կործանել են ռուսական արտադրության զենիթա-հրթիռային համալիրով: Տուրչինովը հավելել է, որ ուղղաթիռը զբաղված է եղել զինծառայողների ռոտացիայով: Տուրչինովը խոստացել է, որ Ուկրաինայի զինված ուժերը կազատագրեն երկրի արելքն ու բոլոր մեղավորները կենթարկվեն պատասխանատվության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս