Բաժիններ՝

Վրաստանն ու Ադրբեջանն ուժեղացնում են Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան այսօր Թբիլիսիում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանն ու Ադրբեջանը հատուկ ուշադրություն են հատկացրել «Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան» ձևաչափով համագործակցությանը.

«Այդպիսի համագործակցությունը ծառայում է մեր զինված ուժերի ուժեղացմանը և տարածաշրջանի անվտանգության ապահովմանը: Երեք երկրներն արդեն իսկ ունեն խողովակաշարերի անվտանգության ապահովման հարցում համագործակցելու հաջող փորձ:

Վրաստանը զբաղեցնում է այնպիսի աշխարհաքաղաքական դիրք, որը նպաստում է Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման հարցում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ համատեղ Վրաստանի ներդրում ունենալուն: Այդ հարաբերությունները պետք է ինտենսիվացնել»:

Զաքիր Հասանովն իր հերթին գոհունակություն է հայտնել վրաց-ադրբեջանական համագործակցության մակարդակի կապակցությամբ: Հասանովը հույս է հայտնել, որ այն կշարունակվի ավելի բարձր մակարդակով. «Մենք հուսով ենք, որ այդ համագործակցությունն էլ ավելի կխորացվի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս