Բաժիններ՝

Գագիկ Ծառուկյանի ազգականներին մեղադրանք առաջադրվեց. նրանք ստորագրությամբ ազատ են արձակվել. news.am

Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում գտնվող բենզալցակայանի մոտ մայիսի 23-ին հնչած կրակոցների գործով ձերբակալված, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ազգականներին՝ Վարդան Հարությունյանին եւ Էդվին Թադեւոսյանին մեղադրանք է առաջադրվել:

Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ ձերբակալված երեք երիտասարդներին էլ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը նախատեսում է տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում` առավելագույնը հինգ տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս