ՀՀԿ-ն՝ Բրյուսելում և Վլադիվոստոկում. «Հրապարակ»

«Հունիսի 2-3-ը Բրյուսելում տեղի կունենա ԵԺԿ քաղաքական վեհաժողովը, որը Եվրախորհրդարանի ընտրություններում երեկ տարած հաղթանակից հետո ԵԺԿ առաջին համաժողովը կլինի այդ կարգավիճակում»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.

«ՀՀ իշխանություններից՝ ՀՀԿ-ից վեհաժողովին կմասնակցի ՀՀԿ արտաքին կապերի գծով Սերժ Սարգսյանի տեղակալ Արմեն Աշոտյանը:

Որպեսզի «մայր» Ռուսաստանին նեղացրած չլինի, ՀՀԿ-ն մասնակցություն կունենա նաև նույն օրերին եդինառոսների կողմից Վլադիվոստոկում՝ մայիսի 31-ից հունիսի 1-ը տեղի ունենալիք Ասիական քաղաքական կուսակցությունների համաժողովին»։

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս