Բաժիններ՝

Ռուսաստանը ԽՍՀՄ-ը վերակենդանացնելու ծրագրեր չունի. Պուտին

Պնդումները, թե Ռուսաստանը փորձում է իր ազդեցությունը վերականգնել հետխորհրդային տարածքի վրա, սխալ են. սա տեղեկատվական պատերազմի գործիք է, շաբաթ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Փորձում են մեզ կպցնել այդ պիտակը, թե մենք պատրաստվում ենք վերականգնել Խորհրդային Միությունը, բոլորի վրա ազդեցություն ունենալ: Սա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը», -հայտարարել է նա միջազգային լրատվական գործակալությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

ԽՍՀՄ-ի վերականգնման մասին վկայող ոչ մի ծրագիր չկա նաեւ Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրում, հայտարարել է Պուտինը:
«Մոտ ապագայում կստորագրվի Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագիրը: Կարող եք նայել այն: Պարզապես փորձագիտական հայացքով նայեք: Ի՞նչ կա այնտեղ կայսրության ստեղծման մասին: Ոչինչ, զրո: Բացառապես այնպիսի բաներ են, որոնք վերաբերում են տնտեսության ոլորտում ջանքերի միավորմանը»,-նշել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս