Որ ընկերություններն են ԱՊՊԱ շուկայի առաջատարները
2014թ. ապրիլի 30-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 440,537, ինչը նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ ունեցած ցուցանիշի համեմատ աճել է 2,725-ով:
Ավտոապահովագրողների բյուրոյի հրապարակած տվյալների համաձայն՝ ապրիլ ամսվա ընթացքում բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 744 մլն դրամ, ինչը մարտ ամսվա համեմատ նվազել է 177 մլն դրամով: Ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը նախորդ ամսվա համեմատ ևս նվազել է` կազմելով 3,999 դիմում, նախորդ ամսվա 4,548-ի դիմաց: Հատուցման միջին չափը 2014թ. ապրիլ ամսվա դրությամբ կազմել է`189,553 ՀՀ դրամ:
Համակարգի վնասաբերության ցուցանիշը ապրիլ ամսվա դրությամբ կազմել է մոտ 59%:
Ավտոտրանսպորտային միջոցներն ապահովագրողների շարքում առաջատարը «Ռոսգոստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ն է (33 տոկոս), ապա «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ն (20 տոկոս) և այլն: