Իլհամ Ալիևը հանդիպել է Յագլանդի հետ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահն այսօր ընդունել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյոբոռն Յագլանդին: Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ԵԽ-ի ու Ադրբեջանի միջև համագործակցության ընդլայնման հարցը և հեռանկարները: Ընդգծվել է Ադրբեջանի դերակատարության մեծացումը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործընթացում:

Յագլանդի ադրբեջանական այցը կապված է ԵԽ-ի Նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահության սկսման հետ: Յագլանդն Ադրբեջանում արդեն իսկ հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Մայիսի 23-ին Յագլանդն այցի արդյունքներով կտա մամուլի ասուլիս:

Տեսանյութեր

Լրահոս