Բաժիններ՝

ԲՀԿ-ն կարևորում է պատասխանատվության ռեժիմի սահմանումը

«ՀՀ-ում ապրելն ու աշխատելը պետք է լինի շահավետ ու հարմարավետ: Ես հարց եմ տալիս ՀՀ քաղաքացիներին՝ կա՞ ոլորտ, որտեղ դուք ներդրում կանեք: Այս առումով կարևոր է կառավարության ծրագիրը: Բայց պետք է լինի կուրսի փոփոխություն, որ ես չեմ զգում: Մենք ասել ենք, որ մենք չենք պայքարում անձերի դեմ, կուրսի փոփոխությունն է կարևոր»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց ԲՀԿ-ական պատգմավոր Միքայել Մելքումյանը:

Նա նշեց, որ ԲՀԿ-ն առաջարկել էր, որ ծրագրի մաս կազմեր պատասխանատվության ռեժիմի սահմանումը, որ ծրագրի չկատարելու դեպքում կառավարությունը, կամ առանցքային նախարարներ հրաժարական տան և քաղաքական կամքի կարիք չլինի:

«Պետք է արդարամիտ գնահատական տանք անցած ժամանակաշրջանին, կառավարության գործունեությանը, և ասենք, որ այսուհետ խաղի կանոններն այսպես են: Այդ դեպքում ներդրումները կաճեն ու ֆինանսական հոսքեր կհոսեն ՀՀ: ՀՀ-ում ֆինանսական ռեսուրսներ կան, այդպես չէ, որ չկան»,- ասաց Մ.Մելքումյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս