Բաժիններ՝

Փորձում են պատկերը դրական ներկայացնել

Կառավարությունը 80 մլն դրամ է հատկացրել Գյումրիում բնակֆոնդի վերականգնման համար: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Սակայն, ըստ նրա, քաղաքում տարբեր վթարային խնդիրների քանակը տարիների ընթացքում նվազեցվում է, փորձելով պատկերը դրական ներկայացնել: Պատգամավորի խոսքով՝ շենքերի վթարայնության հետ կապված շատ աշխատանք չի արվում, տանիքների զգալի մասը կառուցվել է անցած դարի 20-30-ական թվականներին, անցումները, նույնիսկ ճարտարապետական արժեք ներկայացնող, անմխիթար վիճակում են:

Մ. Գրիգորյանի կարծիքով՝ քաղաքի մեծ կենտրոնում այլևս անհանդուրժելի են 1988 թ. հետևանքները, օրինակ՝ Տեքստիլագործների շենքը և Շիրակ հյուրանոցը, ինչը բացասական է ազդում համայնքի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս