Բաժիններ՝

ԱՄՆ-ն ու ԵՄ-ը պատրաստվում են դարի գործարքին

Корреспондент պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ու ԵՄ-ը պատրաստվում են դարի գործարքին: Նրանք պատրաստվում են իրենց շուկաները միավորել Երկրի խոշորագույն ազատ առևտրի գոտու մեջ: Դա արմատականորեն կվերափոխի մոլորակի ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական համակարգը:

Աշխարհի երկու խոշորագույն տնտեսություններին բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի գրեթե կեսը: ԱՄՆ-ն ու ԵՄ-ը մտադիր են ստորագրել Անդրատլանտյան առևտրային ու ներդրումային գործընկերության մասին համաձայնագիր:

Դա Ատլանտյան օվկիանոսի երկու կողմի արտադրողներին ու ծառայություններ մատակարարողներին հնարավորություն կտա առանց մաքսատուրքերի և յուրաքանչյուր այլ սահմանափակումների առևտուր իրականացնել ավելի քան 800 միլիոն բնակչությամբ գոտում:

Համարվում է, որ համաձայնագրի ստորագրումից շահելու է վերջնական սպառողը. շատ ապրանքատեսակների ու ծառայությունների գներն էականորեն նվազելու են, իսկ դրանց մատչելիությունն ու բազմատեսակությունն աճելու է:

Բացի այդ, դա կհանգեցնի ԱՄՆ-ում ու Եվրոպայում բիզնես վարելու զգալի էժանացմանը և երկու մայրցամաքի տնտեսությունների զգալի աճին: Նոր պայմանագիրը նաև ջերմ պայմաններ կստեղծի փոխադարձ ներդրումների համար:

Այդ ամենի արդունքում կվերափոխվի աշխարհի տնտեսական համակարգը և ԱՄՆ-ին ու Եվրոպային կօգնի դիմակայել Չինաստանի աճող արդյունաբերական հզորությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս