Մարզահամերգային համալիրը վաճառվում է
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության harkadir.ajurd.am կայքէջում աճուրդի է դրվել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Դրա նախնական արչժեքն է 19 մլրդ. 350 մլն. ՀՀ դրամ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության harkadir.ajurd.am կայքից։
Ըստ նույն աղբյուրի, մարզահամերգային համալիրը հանդիսանում է գրավի առարկա։ Հիշեցնենք, որ Մարզահամերգային համալիրը պատկանում է Մոսկվայում գործող ԲԱՄՕ ընկերության սեփականատեր Մուրադյան եղբայրներին. նրանցից մեկը՝ Մուրադ Մուրադյանը, ՀՀ դեսպանն է Իրաքում: