Օգտագործվողներն՝ ընդդեմ օգտագործողի

Երեկ խորհրդարանում քննարկվել է կառավարության կողմից ներկայացված «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն կողմ են այս փոփոխությանը, իսկ ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը՝ դեմ: Այս փոփոխությանը դեմ հանդես եկողները հայտարարել են, որ այն ուղղված է խոշոր բիզնեսի շահերի սպասարկմանը, մեծացնելու է այդ բիզնեսի ստվերայնությունը և ստեղծելու է կոռուպցիոն հավելյալ ռիսկեր: Իրականում ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը», ըստ էության, իրավունք չունեն բողոքելու նոր կառավարության գործունեությունից, քանի որ իրենք են պայքարել նախորդ կառավարության դեմ` հանդես գալով այդ կառավարության հրաժարականի պահանջով:

Հիշեցնենք, որ պարտադիր աուդիտի պահանջը մտցվել է հենց Տիգրան Սարգսյանի կառավարության կողմից և ուղղված էր խոշոր բիզնեսի գործունեությունն ավելի թափանցիկ և հաշվետու դարձնելուն: Այն, որ ԲՀԿ-ին դա չէր բավարարում, և նա պայքարում էր այդ կառավարության դեմ, հասկանալի է, բայց թե ինչու էին մյուս երեք խմբակցություններն օգտագործվում այդ նպատակի համար, կարելի է միայն ենթադրել:

Մանրամասն՝ «168 ԺԱՄ» թերթի տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս