63 հավակնորդ ստացել է հավաստագիր
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով` 2014թ. մայիսի 8-ի, 13-ի և 15-ի անցկացված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու քննության գրավոր և բանավոր փուլերը դրական արդյունքներով հանձնած հավակնորդներին տրվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք` հավաստագիր:
Հակնորդներից 63-ը ստացել են հավաստագիր, հավաստագրման քննությունները դեռ շարունակվում են:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն