Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են 25 մարդու՝ կապված Սոմայի աղետի հետ
Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են 25 մարդու՝ կապված մայիսի 13-ին Սոմայի ածխահանքում տեղի ունեցած աղետի հետ, ինչի հետևանքով զոհվել էր 301 հանքափոր: Նրանց կասկածում են հանցավոր անփութության մեջ:
Ձերբակալվածների թվում է հայտնվել նաև Soma Holding ընկերության տնօրենների խորհրդի նախագահը: Ներկա դրությամբ մեղադրանքներ են ներկայացվել ընկերության 5 աշխատակցի դեմ: Soma Holding-ը զոհվածների ընտանիքին պետք է վճարի 350 միլիոն լիրայի (1 դոլարը ավասար է 2 լիրա) փոխհատուցում: