Արամ արք. Աթեշյանը հուսով է, որ հայ-թուրքական սահմանը առաջիկայում կբացվի. Ազատություն

Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ մայիսի սկզբին մոտ 1.5 ժամ տևած հանդիպումից հետո Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հույս է հայտնում, որ հայ-թուրքական սահմանն առաջիկայում կբացվի: Այս մասին գրում է Ազատություն ռադիոկայանը։

Այս մասին արքեպիսկոպոս Աթեշյանը հայտնեց «Ազատությանն» այսօր տված հարցազրույցի ժամանակ՝ հավելելով, որ Էրդողանի հետ հանդիպմանը քննարկվել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման հարցը:

Հիշեցնենք, Թուրքիայի վարչապետի ու Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդի մայիսի 1-ին կայացած հանդիպմանը հաջորդել էր Էրդողանի աննախադեպ հայտարարությունը:

Թուրքիայի վարչապետը պատմության մեջ առաջին անգամ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին հանդես եկավ անսպասելի հայտարարությամբ, որում, մասնավորապես, Թուրքիայի պետության անունից ցավակցություն հայտնեց այն հայերի թոռներին, ովքեր «կորցրել են իրենց կյանքը 20-րդ դարի սկզբին»։

Սակայն Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը Ռեջեփ Էրդողանը ձևակերպեց որպես «1915 թվականի իրադարձություններ» և որակեց իբրև «ընդհանուր ցավ»:

«Իր գրության մասին խոսենք, մեր պատասխանի մասին խոսեցինք: Ասացինք, որ փոխադարձ քայլեր անել ենք ուզում… Բայց ժամանակի մեծամասնությունը մեր ցավերը լուծելու համար էր: Կալվածքների հարցը, պաշտոնապես որպես համայնք ճանաչվելու հարցը», – փոխանցեց արքեպիսկոպոսը:

«Օրինակ, սահմանի բացման հարցը… Ադրբեջանն է, որ խնդրո առարկա կդառնա»,- շարունակեց Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: – «Ադրբեջանին ինչ որ պետք է թող անեն, որպեսզի սահմանը բացվի: Որովհետև քանի անգամ հայտարարել էր, որ մինչև Ադրբեջանի հարցը չլուծվի, Ղարաբաղի հարցը չի լուծվի: Հրապարակավ ասաց դա: Խոչընդոտ է Ղարաբաղը սահմանի [բացման] համար… Բայց ես հավատում եմ մինչև գալիք տարի սահմանի բացմանը: Հույս ունեմ»:

Արքեպիսկոպոսի խոսքով, ապրիլի 24-ի նախօրեին նման հայտարարություն անելով՝ Էրդողանը նպատակ ունի հայերին ընդառաջ քայլ անել, կամ, ինչպես սրբազանն ասաց, «ձիթենու ճյուղ մեկնել»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Տեսանյութեր

Լրահոս