Բաժիններ՝

Առաջարկվում է ներդնել ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում արդեն կան գործեր, որ պարտվել ենք և կան ընթացիկ գործեր, որ պահանջում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարել: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը՝ ներկայացնելով քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները:

Ըստ նրա՝ օրենքի նախագծով առաջարկվում է ներդնել ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը, նախատեսվում է վնասի փոխհատուցման չափը որոշելու սկզբունքները, առաջարկվող օրենքի գործողությունը նախատեսվում է տարածել հետևյալ դեպքերի վրա`

1) իրավասու պետական մարմինների կողմից քաղաքացուն խոշտանգման ենթարկելը կամ անիրավաչափորեն կյանքից զրկելը.

2) կյանքից զրկված անձի մահվան կամ ենթադրյալ խոշտանգման փաստի առթիվ պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց որոշման, գործողության կամ անգործության արդյունքում պատշաճ քննություն չիրականացնելը.

3) անձին ազատությունից անիրավաչափորեն զրկելը.

4) նոր կամ նոր ի հայտ եկած հանգամանքներով դատապարտյալի արդարացումը

«Օրինագծի հրատապությունը պայմանավորված է միջազգային պարտավորությունների առկայությամբ: Նախագիծն արժանացել է Վենետիկի հանձնաժողովի հավանությանը»,- ասաց Թաթոյանը:

Ակնկալվում է նաև, որ օրենքի ընդունմամբ կնվազի ՀՀ կողմից Եվրոպական կոնվենցիայի խախտում արձանագրող Եվրոպական դատարանի վճիռների թիվը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս