Բաժիններ՝

Գործուն զղջումից մինչև ընտրակաշառք. ԱԺ-ն քննարկում է Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու  օրինագիծը

Այսօր Ազգային ժողովում «Քրեական օրենսգրքում» փոփոխությունների քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոսյանը ներկայացրեց, որ Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (ԳՐԵԿՈ) ողջունել է իշխանությունների կողմից քրեական օրենսգրքում կատարված հստակեցումը, ըստ որի՝ գործուն զղջալու պաշտպանության միջոցը վկայակոչելու համար հստակ կարճ ժամկետ է սահմանվել, ինչը չարաշահումների դեմ որոշ երաշխիքներ է ապահովում։ Սակայն, ըստ նրա, նշել է, որ նոր շարադրանքով «գործուն զղջալու» պաշտպանության միջոցը դեռևս պարտադիր է և կիրառվում է ավտոմատ, այսինքն՝ եթե Օրենսգրքում սահմանված պայմաններն իրականացվում են, կաշառք տվողն ավտոմատ կերպով ազատվում է քրեական պատասխանատվությունից՝ անկախ գործի փաստական հանգամանքներից։ Փոխնախարարի խոսքով՝ սա ԳՐԵԿՈ-ի արտահայտած մտավախություններից է, որի առնչությամբ վերջինս Հայաստանի իշխանություններին կոչ է արել վերանայել համապատասխան հանցակազմերի շարադրանքը:

Նրա խոսքով՝ փոփոխություններով առաջարկվում է, որ «Առևտրային կաշառք տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել կաշառքի շորթում, և այդ անձը մինչև կաշառք տալու մասին իրավապահ մարմիններին հայտնի դառնալը, բայց հանցանքի կատարումից հետո ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում այդ մասին կամովին հայտնել է իրավապահ մարմիններին և աջակցել  հանցագործությունը բացահայտելուն»:

Ա.Թաթոսյանի կարծիքով՝ սա կհանգեցնի կոռուպցիայի և չարաշահումների ընդհանուր նվազմանը, ինչպես

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս