Բաժիններ՝

Դոնեցկի մարզի պետական ինքնուրույնության օգտին քվեարկել է ընտրողների գրեթե 90 տոկոսը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ԿԸՀ-ն այսօր պետք է ներկայացնի երեկ անցկացված հանրաքվեի նախնական արդյունքները: Այս մասին հայտարարել է ԿԸՀ-ի նախագահ Ռոման Լյագինը:

Նրա խոսքերով՝ ավելի վաղ հնչեցված արդյունքները չեն տարբերվի պաշտոնական արդյունքներից: Ավելի վաղ հաղորդվել էր, որ շրջանի կարգավիճակի մասին հանրաքվեի ժամանակ Դոնեցկի մարզի պետական ինքնուրույնության օգտին քվեարկել է ընտրողների գրեթե 90 տոկոսը, իսկ մասնակցության ցուցանիշը կազմել է 74.87 տոկոս:

Լյագինն ընդգծել է, որ դրանք պաշտոնական թվեր չեն, սակայն պաշտոնական թվերը չեն տարբերվի դրանցից: Լյագինը խոստացել է պաշտոնական տվյալներ ներկայացնել ժամեր անց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս