Բաժիններ՝

ԵՄ-ը համարձակ քայլ է կատարում` ընդդեմ Պուտինի. The Wall Street Journal

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ` ԵՄ-ը համարձակ քայլ է կատարում` ընդդեմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի: «Մազից կախված վիճակում» է հայտնվել ռուսական «Հարավային հոսք» գազատարի նախագիծը:

Դեռ մի քանի ամիս առաջ ԵՄ-ը պատրաստ չէր հրաժարվել «Հարավային հոսք» գազատարից, սակայն ներկայումս Եվրախորհրդարանը քվեարկել է նախագծի չեղյալ հայտարարման օգտին (թեև դա չունի իրավական ուժ):

Էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Օթթինգերը հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում բացառություն անել ռուսական «Գազպրոմի» համար: Լրատվամիջոցը կարևորել է Եվրոպայի հանդեպ ԱՄՆ-ի էներգետիկ քաղաքականության փոփոխումը, որպեսզի նա կախում չունենա ռուսական էներգակիրներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս