Մայիսի 11-ին Խարկովում չի անցկացվի հանրաքվե
ZN.UA-ի փոխանցմամբ՝ մայիսի 11-ին Խարկովում չի անցկացվի հանրաքվե-հարցում: Այս մասին հայտարարել է «Հարավ-արևելք» շարժման կոորդինացիոն խորհրդի անդամ Յուրի Ապուխտինը. «Մենք հիրավի պատրաստ չենք մայիսի 11-ին հանրաքվե անցկացնելուն:
Մենք չենք համաձայնեցրել հարցերը, որոնք ընդհանուր կլինեն Խարկովի, Լուգանսկի ու Դոնեցկի համար: Դժբախտաբար, տարաձայնություններ կան ձևակերպումների հարցում: Դրա համար էլ որոշել ենք մայիսի 11-ին չանցկացնել հանրաքվե»:
Ավելի վաղ Ապուխտինը հայտարարել էր, որ մտադիր է Խարկովում հանրաքվե անցկացնել մայիսի 11-ին՝ Դոնեցկի ու Լուգանսկի հետ նույն օրը: Նա ընդգծել էր, որ հանրաքվեի ժամանակ պլանավորված էր բարձրացնել Ուկրաինայի ֆեդերալացման, Հարավ-արևելյան ինքնավարության ստեղծման և ռուսերենին պետական կարգավիճակ տալու հարցերը: